«Դրախտից մի կաթիլ…»
Այս հանգստյան տունը պարզապես եզակի է։ Ամեն ինչ՝ սկսած բնության հրաշալիքից մինչև ամենափոքր մանրուքը, հասցված է գերազանցության։
Սպասքը, անկողնային պարագաները, ամեն մի իր՝ անբասիր մաքրությամբ, փայլուն վիճակում։ Զգացվում է, որ այստեղ ամեն ինչ արված է սիրով ու հոգատարությամբ։ Տունը շնչում է սրտանց խնամքով։
Այստեղ ոչ թե պարզապես հանգստանում ես, այլ վերագտնում ներքին խաղաղությունդ։
Շնորհակալություն այս համարձակ ներդաշնակության ու որակի համար։ Անմոռանալի էր։ Մինչ նոր հանդիպում։